Իրանը հետաքրքրված չէ ԱՄՆ–ի հետ բանակցություններով. արտգործնախարար

ԱՄՆ նախորդ կառավարության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կատարեն երկրի նոր իշխանությունները, ընդգծել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Իրանը հետաքրքրված չէ ԱՄՆ–ի հետ բանակցություններով, դրանց համար հիմքեր չկան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ Ֆինլյանդիա կատարած այցի ընթացքում հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Փրամփը ասել էր, որ Թեհրանը նոր գործարք է ուզում կնքել Վաշինգտոնի հետ, որովհետև պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում Իրանի տնտեսությանը։

Սկանդալ լցանավի շուրջ. Ջիբրալթարն ու Իրանը հայտարարել են Grace–ի առաջիկա ազատման մասին

«Մենք չենք հրաժարվում (միջուկային ծրագրով համաձայնագրից – խմբ.)։ Դա իդեալական համաձայնագիր էր, քանի որ լավ համաձայնագիրը բնորոշում է այն, որ այդ համաձայնագրից ոչ ոք լիովին բավարարված չէ։ Գործարքը կլինի վատը, եթե կողմերից մեկը լիովին բավարարված լինի», – ասել է նախարարը։

Նրա կարծիքով, ԱՄՆ նախորդ կառավարության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կատարեն նաև երկրի նոր իշխանությունները։

Միևնույն ժամանակ Զարիֆը նշել է, որ Թեհրանը բաց է երկխոսության, համագործակցության համար և առճակատում չի ցանկանում։

ԱՄՆ–ի և Իրանի հարաբերությունները կտրուկ սրվել էին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց «միջուկային գործարքից» դուրս գալու մասին։ Ամերիկայի իշխանությունը խիստ տնտեսական պատժամիջոցներ մտցրեց և շարունակում է ուժեղացնել ճնշումը։ Վաշինգտոնի նպատակը` Թեհրանի «վարքագիծը փոխելն» է։ ԱՄՆ–ն նաև ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել Իսլամական հեղափոխության պահակների կորպուսին։

Իրանն ուզում է ԱՄՆ–ի հետ նոր գործարք կնքել. Թրամփ

Դրան ի պատասխան Իրանը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM), իսկ բուն Միացյալ նահանգները` «ահաբեկչությանը ֆինանսավորող պետություն»։