ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանցի զբոսաշրջիկների մոտ արտասահմանյան ուղղությունների շարքում առաջին տեղում է Հայաստանը, հաղորդում է OneTwoTrip ճանապարհորդություններ ծրագրելու ծառայությունը։
Այս կայքում կատարված գնումների վերլուծության համաձայն` բոլոր գնված ավիատոմսերի 8,5 տոկոսը բաժին է ընկնում Երևանին և Գյումրիին։ Ընդ որում` այդպիսի միտում է նկատվում արդեն երկրորդ ամառը շարունակ։ Առաջատարների եռյակում են Իտալիան և Թուրքիան, որոնք մեկ տարի առաջ զբաղեցրել էին համապատասխանաբար 5–րդ և 10–րդ տեղերը։
Ավելի վաղ թոփ եռյակի մեջ մտել է Վրաստանը, բայց այն բանից հետո, երբ հուլիսի 8–ին դադարեցվել է ուղիղ ավիահաղորդակցությունը, Վրաստանը զիջել է դիրքերը և հայտնվել 5–րդ հորիզանականում։ Դա էլ հաջողվել է բացառապես հունիսյան զբոսաշրջային հոսքի հաշվին։
«Վարչապետն է Ձեր զբոսավարը» ակցիան կվերածվի գովազդային հոլովակի
Ռուսաստանցիների հանգստի հայտնի արտասահմանյան ուղղությունների տասնյակի մեջ մտնում են նաև Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան և Ղրղըզստանը։
Ավելի շատ Հայաստան են այցելում Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Սոչի քաղաքներից։