Մամուլի ասուլիս. «Ամուլսարի շահագործումը հղի է անկանխատեսելի հետևանքներով»

Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, կենսաբանական անվտանգության հարցերով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանի և նույն կոալիցիայի համահիմնադիր, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ և բնապահպանական հարցերով ազգային փորձագետ Սիլվա Ադամյանի մամուլի ասուլիսը:
Sputnik

«Մեկ առողջություն» կոալիցիան արձանագրում է, որ Ամուլսարի վերագործարկումը հղի է անկանխատեսելի հետևանքներով` կենսաբազմազանության, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար:  Բանախոսներն ասուլիսում հանգամանորեն կներկայացնեն իրենց այդ տեսակետները:

Հավատարմագրում.

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: