Ո՞րն է Վերին Լարսում առաջացած հերթերի պատճառը. պարզաբանում է ընկերության ներկայացուցիչը

«Սպայկա» ընկերության ավտոմեքենաները ևս կանգնած են «Վերին Լարս» հսկիչ անցակետի հերթի մեջ։ Ընկերության ներկայացուցիչը պատմել է, թե այժմ ինչ իրավիճակ է տիրում Լարսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. «Վերին Լարս» հսկիչ–անցակետի մոտ գոյացած հերթերը պայմանավորված են վրացական տարածքում կամրջի վերանորոգման աշխատանքներով։ Առաջիկա օրերին իրավիճակն աստիճանաբար կկարգավորվի, և ամեն ինչ կընկնի սովորական հունի մեջ։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Սահմանափակումներ «Վերին Լարսում». կրկին կուտակումներ են առաջացել

Ավելի վաղ ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ «Վերին Լարսի» անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10․00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում։ Այս սահմանափակումը պայմանավորված է ընթացող շինարարական շխատանքներով և եղանակային շոգ պայմաններով։ Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։

«Հերթի մեջ կանգնած են նաև մեր ընկերության ավտոմեքենաները։ Մենք նույնպես որոշակի դժվարություններ ունենք, ինչպես բոլորը», – նշեց Բաղդասարյանը։

Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանին սահմանափակումներ է մտցնելու կցորդիչով բեռնատարների համար

Երթևեկության սահմանափակումները սահմանվել են մեքենաների հետագա կուտակումներից խուսափելու նպատակով։ Կամուրջը գտնվում է վրացական հսկիչ–անցակետից ոչ հեռու։