ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նոր փոխնախարար է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նաիրա Մարգարյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,–նշված է Փաշինյանի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9–ին, էկոնոմիկայի ևս մեկ փոխնախարար էր նշանակվել. Արման Հովնանյանն էր վարչապետի որոշմամբ նշանակվել փոխնախարար։
Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներն իրենց բողոքն են ներկայացրել հյուպատոսին