«Մինչև նա չասի վերջ, մարզումները չեն դադարի». Միհրանը մարզչի հետ նկար է հրապարակել

Հայտնի ըմբիշը երկրպագուներին հիացնում է իր մարզավիճակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram–ի իր էջում նոր լուսանկար  է հրապարակել իր մարզիչի ՝ քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն, բռնցքամարտի և թեյքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն Սվետլանա Անդրեևայի հետ  «Մինչև նա չասի վերջ, մարզումները չեն դադարի»,-լուսանկարին կից գրել է Միհրանը:

Մարզիկի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը և նրանք հաճելի մեկնաբանություններ են թողել:

«Տեսա քո մարզումները Սվետայի հետ, դու հրաշալի մարզավիճակում ես»,«դու իմ ամենասիրելի մարզիկն ես, շատ եմ հարգում քեզ»,-գրել են հետևորդները:

Հիշեցնենք` հայ մարզիկն ավելի վաղ հայտարարել էր, որ վերադառնում է ըմբշամարտ և մտադիր է 2020 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին:

Ըմբիշի խոսքով` ինքը մտադիր է վերցնել այն, ինչը պատկանում է իրեն`ակնարկելով, որ ուզում է տիրանալ օլիմպիական խաղերի ոսկե մեդալին: