Զգուշացում Վրաստանում հանգստացող հայերին. փրկարարներն արգելել են Սև ծովում լողալ

Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները կոչ են արել հանգստացողներին պահպանել անվտանգության կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Սև ծովում փոթորիկի և ուժեղ հատակային հոսանքի պատճառով փրկարարները որոշել են արգելել լողալը Աջարիայի, Գուրիայի ու Սամեգրելոյի լողափերում։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մամուլի ծառայությունը։

Նշված շրջաններում փոթորկի ուժգնությունը կազմում է 4 բալ։

Սև ծովում փոթորիկ է. դեսպանությունը զգուշացնում է Վրաստան մեկնողներին

Ափամերձ տարածքում կարմիր դրոշակներ են դրված, դա նշանակում է, որ ջուր մտնելն արգելվում է։

Փրկարարները հորդորում  են հետևել անվտանգության կանոններին ու «ջուրը մտնել» միայն  սպիտակ դրոշակները տեղադրելուց հետո։