ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Հայտնի հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր, բոդիբիլդեր Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը վերջապես ամուսնացել է իր սիրեցյալի` հայուհի Լորեն Հաշյանի հետ։
Ծով, Խառատյան, գարդեմարիններ․ նոր ֆիլմն ամբողջությամբ կլանել է հայազգի դերասանին
«Ժայռը» Instagram–ում հարսանեկան լուսանկար է հրապարակել։
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 18–ին Հավայան կղզիներում ։
Զույգը միասին դաստիարակում է երկու դուստրերին, որոնց Դուեյնը գուրգուրում, փայփայում և երես է տալիս։
Ջուլիա Ռոբերտսի եղբայրը հայտնել է ռուսական քաղաքացիություն ստանալու ցանկության մասին
Աստղային ընկերները շտապել են շնորհավորել դերասանին, իսկ լուսանկարն արդեն հավաքել է 4 միլիոն «լայք»։
Լորենի և Դուեյնի միջև սիրավեպն սկսվել է դեռ 2007թ.–ին, իսկ 2013թ.–ին նրանք առաջին անգամ միասին մասնակցել են հանրային միջոցառմանը։ 2015թ.–ին ծնվել է զույգի առաջնեկը` Ժասմինը, իսկ 2018թ.–ին` Թիանան։
Բաժանվել չի նշանակում չսիրել․ Մոնիկա Բելուչին խոսել է իր ամուսնալուծության մասին
Լորենը ծնվել է հայրական կողմից հայ և իտալացի ներգաղթյալների ընտանիքում, մոր կողմից ունի իռլանդական արմատներ։