ԵՐԵՎԱՆ, 19 Օգոստոս — Sputnik. ՀՀ իրավապահները Բագրատաշենում Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող մի քաղաքացու են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Օգոստոսի 17-ին, ժամը 11.20-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 47-ամյա Սուրեն Տ.-ն»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
47-ամյա տղամարդը դեռ 2012 թ. հոկտեմբերի 3-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի Կամենսկի-Շախտինսկի ՆԳԲ-ի կողմից։ Նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով: