ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Թող ոմանց չթվա, թե ես պատասխան չեմ ստանալու»

Ռազմիկ Գրիգորյանի որդին բանակային ակումբի թեկնածուների ցուցակում է եղել, սակայն վերջին պահին դուրս է մնացել թիմից ու զորակոչվել բանակ:
Sputnik
Գրիգորյան. «Թող ոմանց չթվա, թե ես պատասխան չեմ ստանալու»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբի նախկին անդամ Ռազմիկ Գրիգորյանը մտադիր է պարզաբանում ստանալ ՀՖՖ-ից, թե ինչ չափորոշիչներով են ֆուտբոլիստներն ընդգրկվում Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) կազմում: Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում:

ԲԿՄԱ-ի ստեղծումը կնպաստի բոլոր մարզաձևերի զարգացմանն ու նվաճումներին

ԲԿՄԱ-ն հիմնադրվել է 18 տարեկանների հավաքականի հիմքի վրա: Ռազմիկ Գրիգորյանը ողջունում է այդ որոշումը: Ըստ նրա՝ ստեղծվեց մի թիմ, և մեր 18 տարեկան տղաները, ովքեր համարվում են նաև հավաքականի թեկնածուներ, կընդգրկվեն այդ ակումբի կազմում, կունենան խաղային պրակտիկա: Սա կարևոր է նաև այն առումով, որ հիշյալ հավաքականը նախապատրաստվում է ընտրական փուլին, հետևաբար, տղաները միասին կլինեն, հանդես կգան նույն թիմում, ինչն անհրաժեշտ է խաղային սերտ համագործակցության տեսանկյունից:

Ռազմիկ Գրիգորյանը մեծ նշանակություն է տալիս այդ հանգամանքին ու նշում, որ եթե այդ իրողությունը հաշվի առնեին՝ նաև 19 տարեկանների հավաքականում, ապա կխուսափեին ցավալի ձախողումից:

«Մեր թիմը պարտվեց վերջին մրցաշարում, որովհետև իր կազմի ֆուտբոլիստների 60-70 տոկոսն անգամ առաջին խմբում հանդես չէին եկել, մինչդեռ մեր երկրի մարզական պատիվը պետք է պաշտպանեին Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում»,-տարակուսանքով նշում է Ռազմիկ Գրիգորյանը:

Խոսելով ԲԿՄԱ-ի մասին՝ մասնագետն այնուամենայնիվ իր մտահոգությունն է հայտնում այն առթիվ, թե ինչ չափանիշներով են տղաներն ընդգրկվում այդ ակումբի կազմում: Այստեղ կա նաև նրա որդու՝ Դավիթ Գրիգորյանի հանգամանքը, ով բանակային ակումբի թեկնածուների ցուցակում էր, սակայն վերջին պահին դուրս է մնացել թիմից ու զորակոչվել բանակ:

Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ
«Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. այստեղ միայն իմ որդու հարցը չէ: Ֆուտբոլային աշխարհի մարդկանց նույնիսկ 80 տոկոսը չի իմացել, որ 18 տարեկանների ընտրանու թեկնածուն իմ որդին է: Նա ձգտում է հաջողությունների հասնել ինքնուրույն: Ես ՀՖՖ-ում հարցը բարձրացրեցի այն ժամանակ, երբ որդիս արդեն ծառայության մեջ էր»,-ասում է Ռազմիկ Գրիգորյանը:

Նրա համոզմամբ՝ բոլորն էլ արժանի են խաղալ ԲԿՄԱ-ում, բայց մարզիկների ընտրության գործընթացը պետք է լինի բաց ու արդար: Գրիգորյանն ասում է, որ անարդարության համար անպայման պատասխան է ստանալու:

Լեգենդար իսպանացին «մեր դարդին դարման չէ». ի՞նչն է սխալ հայկական ֆուտբոլում