ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Այս փուլում գործ ունենք զուտ հիբրիդային պատերազմի հետ»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա փուլի, ինչպես նաև Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի կիրառած պատժամիջոցների հետևանքների մասին, նաև անդրադառձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ Թեհրանն ուզում է Վաշինգտոնի հետ նոր գործարք կնքել, քանի որ պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում Իրանի տնտեսությանը։
Sputnik

 

Տոնոյան. «Այս փուլում գործ ունենք զուտ հիբրիդային պատերազմի հետ»

ԱՄՆ-Իրան հակամարտության այս փուլում գործ ունենք զուտ հիբրիդային պատերազմի հետ։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Իրանն ուզում է ԱՄՆ–ի հետ նոր գործարք կնքել. Թրամփ

Նրա խոսքով` իրանական կողմը` ունենալով պատժամիջոցների հետ աշխատելու փորձառություն, կարողանում է շատ արագ հմտանալ։

«Իմ համոզմամբ, հայտարարության ամբողջ իմաստը երկրորդ հատվածն է, որտեղ իրանական կողմն ասել է, որ տնտեսական վնասներ է կրում և այդ պատճառով էլ գնում է բանակցությունների»,–ասաց նա։

Տոնոյանը վստահ է`եթե իրանական կողմը գնա ԱՄՆ–ի հետ բանակցությունների, ապա զուտ ժամանակ շահելու նպատակով։

«Էական փոփոխություն իրավիճակում չի լինելու և չեմ կարծում, որ իրանական կողմը կընդունի ԱՄՆ–ի պահանջներից որևէ մեկը»,–ասում է Տոնոյանը։

«Պուտինը հիանալի տղա է, հանդիպումը հրաշալի անցավ». Թրամփ

Հիշեցնենք, իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը փոխգործակցության կոչ է արել տարածաշրջանի պետություններին՝ հայտարարելով, որ ի վերջո օտարերկրացիները ստիպված են լինելու լքել տարածաշրջանը։ Օրերս էլ Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանն ուզում է Վաշինգտոնի հետ նոր գործարք կնքել, քանի  որ պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում Իրանի տնտեսությանը։ ԱՄՆ–ի և Իրանի հարաբերությունները կտրուկ սրվեցին, երբ Վաշինգտոնը հայտարարեց «միջուկային գործարքից» դուրս գալու մասին։

«Իրականում». Իրան-ԱՄՆ բանակցության ժամանակը վրա է հասել