ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 18-ի առավոտյան Պատրիկեևո Բազարնոսիզգանսկի գյուղում հայտնաբերվել են 66-ամյա տղամարդու, 69-ամյա և 42-ամյա կանանց, ինչպես նաև երկու 4-ամյա երեխաների մարմիններ՝ բռնի մահվան հետքերով։
Ավելի ուշ բջջային կապի աշտարակի մոտ, որը գտնվում է գյուղից ոչ հեռու, իրավապահ մարմինները գտել են մահացածների ազգականի՝ 16-ամյա դեռահասի մարմինը։ Նախնական վարկածի համաձայն, դեռահասը կացնով սպանել է ընտանիքի անդամներին, իսկ հետո ինքնասպան եղել։
Շվեյցարիայում անչափահասը կացնով հարձակվել է անցորդների վրա
Կասկածներ կան, որ նա տառապել է շիզոֆրենիայով։
Հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները և դրդապատճառները պարզվում են։
Ողբերգություն Բուրյաթիայում. դեռահասը կացնով հարձակվել է դպրոցականների վրա