«Արփիի ծնունդին մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա». Փաշինյանը զայրացել է

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է կրտսեր դստեր` Արփիի ծննդյան տոնակատարության մասին կեղծ լուրերին, իսկ համացանցը հետևում է, թե ինչպես  է վարչապետ հայրիկն այդ օրը դստերը գրկած պարում նրա հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր դստեր ճոխ ծննդյան արարողության մասին գրող լրատվամիջոցներին` վերջիններին կոչելով «ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա»։

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ծննդյան ճոխ արարողությունը: Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբարոններ և մի կին ատամնատեխնիկ: Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա: Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը՝ պետբյուջեի հաշվին»,– սարկազմով գրում է վարչապետն իր facebook-յան էջում։

Միաժամանակ Փաշինյանը նաև դստեր ծննդյան արարողությունից իրական լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ այն նշվել է Սևանի ափին։ Լուսանկարի անկյունում երևում է նաև փոքրիկ հոբելյարը և նրա իրական հյուրերը։

Բա Աշոտը ե՞րբ է գալու. Փաշինյանի դուստրը խառնեց վարչապետ հայրիկի մտքերը
Փոքրիկ Արփիի ծննդյան տոնակատարությունից երեկ համացանցում նաև տեսանյութ էր տարածվել, որտեղ վարչապետ հայրիկը փոքրիկ Արփիին գրկած՝ երաժշտության ռիթմով օրորվելով՝ քայլում է նրա հետ։ Տեսանյութը facebook-ում տարածել էր «Էնդորֆին» օտատիրոջ միջոցով։

 «Էսօր իմ զինվորի տոնն ա». Փաշինյանի դուստրը եղբոր հետ լուսանկար է հրապարակել
հասարակությունՀայաստանՆիկոլ ՓաշինյանԱրփի Փաշինյանծնունդ