Տպավորիչ շոու. Կրասնոդարում հատուկջոկատայինները ձերբակալել են Խաչատրյան– Դավթյան բանդային

Հատուկջոկատայինները շրջապատել են հայազգի ենթադրյալ հանցագործների ավտոմեքենան ու ձերբակալել նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Կրասնոդարի իրավապահները ձերբակալել են վտանգավոր հանցավոր խմբի, որի անդամների թվում են նաև հայազգի Կարեն Խաչատրյանն ու Արմեն Դավթյանը։ Այդ մասին հայտնում է Տելեգրամի Baza ալիքը։

Հատուկջոկատային հովիվները կամ ամենակարճ ռուս–թուրքական պատերազմը Հայաստանում

Հաղորդագրության համաձայն, ենթադրվել է, որ հանցավոր խմբավորման անդամներին պատկանող ավտոմեքենայում կարող է մեծ քանակությամբ զենք լինել, դրա համար իրավապահները նման վառ «շոու» են կազմակերպել։

Ավտոմեքենայում այդ պահին գտնվող Կարեն Խաչատրյանին, Արմեն Դավթյանին ու նրանց մեկ այլ ընկերոջը վախեցնելու համար իրավապահները օդ են կրակել ավտոմատներից։ Իսկ բուն գործողությունը տևել է 30 վայրկյան։

Հատուկջոկատայինները ներխուժել են Ղրղըզստանի նախկին նախագահի տուն. կան վիրավորներ.տեսանյութ

Հայտնվում է նաև, որ բերման ենթարկվածներն առաջիկայում կկալանավորվեն։ Նրանց զենք–զինամթերք պահելու և պայթուցիկ նյութեր վաճառելու մեղադրանք է առաջադրվել։