Սևանի հանրային լողափերում նավակներ են շրջվել. օգնության են հասել փրկարարները

Կիրակի Սևանի հանրային լողափերում փրկարարները ջրից դուրս են բերել 4 երիտասարդի, որոնց նավակները կողաշրջվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 18-ին, ժամը 16–ի սահմաններում Սևանի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարներն ափից շուրջ 25 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով կողաշրջված երկու քաղաքացու: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Լոռու մարզպետարանի աշխատակցին նախ դանակահարել են, ապա հետքերը թաքցնելու համար` այրել

Օգնության հասած ջրափրկարարները ջրից դուրս են բերել 26-ամյա Դավիթ Ս.-ին և 28-ամյա Սերգեյ Մ.-ին։

Տուժածներին հոսպիտալացնելու կարիք չի եղել:

Գրեթե նույն ժամին`15:08-ի սահմաններում, Շորժայի ափին`մեկ այլ հանրային լողափում փրկարարներն ափից 200 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով կողաշրջված երկու քաղաքացու:

Փրկարարները հաջողվել է ջրից անվնաս դուրս բերել 22-ամյա Հովհաննես Չ.-ին և Հովհաննես Մ.-ին. նրանք ևս  բուժօգնության կարիք չեն ունեցել: