Լոռու մարզպետարանի աշխատակցին նախ դանակահարել են, ապա հետքերը թաքցնելու համար` այրել

Սեփական տանը գրեթե մոխրակույտի վերածված տղամարդուն, մինչ հրդեհը, դանակահարել են։ Իրավապահները տաք հետքերով բացահայտել են սարսափելի սպանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Լոռու մարզի Պուշկինո գյուղում, իր տանն այրված հայտնաբերված տղամարդը, պարզվում է մահացել է  ոչ թե հրդեհի հետևանքով, այլ սպանվել է մինչ տան այրվելը։

Արտակարգ դեպք Սյունիքում. նռնակով զինված տղամարդը մտել է ոստիկանություն ու սպառնացել

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը` նշելով, որ իրավապահներին հաջողվել է տաք հետքերով բացահայտել սպանությունը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածների հետքեր: Սպանության համար կասկածվում է Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն:

Նախնական վարկածով նա տան տիրոջը սպանելուց հետո հետքերը վերացնելու նպատակով այրել է տունը, իսկ դեպքի վայր ժամանած հրշեջները կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են տղամարդու արդեն կիսամոխրացած դին:

Արեն Մ.-ն ձերբակալվել է։

Դանակահարություն Ջրվեժում. երկու երիտասարդ հիվանդանոցում են

Հիշեցնենք` Լոռու մարզի Պուշկինո գյուղում օգոստոսի 17-ին, ժամը 23։09-ին տուն էր այրվել: Դեպքի վայր ժամանած փրկարարները հրդեհը մարելուց հետո խոհանոցի հատակին հայտնաբերել էին տանտիրոջ` Ժիրայր Բասմաջյանի այրված դին:

Բասմաջյանն աշխատում էր Լոռու մարզպետարանում: