ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Տավուշի մարզի Հաղարծին գյուղից դեպի Թեղուտ գյուղ տանող ավտոճանապարհին այսօր կեսօրին` ժամը 13-ի սահմաններում վթար է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
Երևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ի վրա «Mercedes C 200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել և բռնկվել:
Դեպքի վայր ժամանած փրկարարները վթարից մեկ ժամ անց մեկուսացրել ու մարել են հրդեհը։ Մինչ փրկարարների հասնելը, ավտոմեքենայի վարորդը` 37-ամյա Հովհաննես Ե.–ն, ուղևորներ՝ 30-ամյա Դավիթ Բ.-ն ու Հովհաննես Կ.-ն դուրս են բերվել վթարված ավտոմեքենայից ու տեղափոխվել Դիլիջանի ԲԿ: