Ամուլսարը համայն հայության խնդիրն է. ջերմուկցիներն ավտոերթով կշարժվեն Երևան

Երևանում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Ամուլսարի հանքի շահագործմամբ մտահոգ ջերմուկցիները վաղը` օգոստոսի 19-ին կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարության շենք հասնելու համար նրանք առավոտ կանուխ Ջերմուկից ավտոերթով կշարժվեն Երևան։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։

Սերժ Թանկյանը միացել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարին

«Ամուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։ Մենք բնակիչներով նպատակահարմար գտանք հինգ հոգու փոխարեն գնալ հիսունից ավել մեքենաներից կազմված ավտոերթով»,-գրել է նա:

Նա նաև իր հայրենակիցներին կոչ է արել միանալ ավտոերթին և միասնական երթով շարժվել Բաղրամյան 26։

«Հարգելի հայրենակիցներ Ամուլսարը դա հայրենիք է և համահայության խնդիրն է։
Բոլոր հայրենասեր մարդիկ կարող են և ցանկալի է, որ միանան ավտոերթին, ինպես Ջերմուկից այնպես էլ ճանապարհից։ Ինչպես նաև մարդիկ կարող են Երևանում միանալ մեզ»,-գրել է նա։

Ամուլսարի ոսկու հանքավայրերի ճանապարհը փակելու փաստով հարուցվել է քրեական գործ

Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից առավոտյան ժամը 07։00։
Հանդիպումը նախատեսված է Երևանում Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00։