Օդեսայի հրդեհի վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպան

Հրդեհի հետևանքով զոհված 8 անձանց ինքնությունն առայժմ ճշտված չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. Օդեսայի հրդեհի վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Նախազգուշացում փոթորկի մասին. ի՞նչ է կատարվում Սոչիում. տեսանյութ

Նրա տեղեկացմամբ`  Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Օդեսայի հյուրանոցներից մեկում, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել:  Հրդեհը բռնկվել է «Տոկիո Սթար» հյուրանոցում: Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ այրվում է հյուրանոցի երկրորդ հարկը: Այդ պահին մոտավոր հաշվարկներով հյուրանոցում գտնվել է 200 մարդ, նրանցից 150-ին տարհանել են, 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում հայտնաբերվել է 8 դի:

Հրդեհի պատճառները դեռևս պարզված չեն, հետաքննությունը շարունակվում է: