«Կանեփ-կակաչ 2019» օպերացիայի շրջանակում ԱԺ–ից մեկ անձ բերման է ենթարկվել

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Արաբկիրի ոստիկանները «Կանեփ-կակաչ 2019» օպերացիա են իրականացրել Ազգային Ժողովում։ Ինչպես տեղեկացնում է Shanshyan.com-ը, կա բերման ենթարկված։

Սյունիքում աղջկան առևանգելու փորձն ավարտվել է ողբերգական վթարով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ սառը զենք կրելու կասկածանքով ՀՀ Ազգային Ժողովի նամակների բաժնից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:

Պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Մուշեղ Հ.-ն է, ում մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ և ձեռնաշղթա: Արդեն Արաբկիրի ոստիկանությունում Մուշեղ Հ.-ն հայտնել է, որ ինքը Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի անվտանգության պետ է: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Մուշեղ Հ.-ն բաց է թողնել: