Հայուհի եմ, բայց դա դեռ ամենը չէ. Յանա Եգորյանն իր մասին հետաքրքիր փաստեր է ներկայացրել

Հայկական ծագում ունեցող հայտնի ռուսաստանցի մարզիկն իր թերությունն է համարում կոպտությունը, բացի դա նա նաև բարձր է խոսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի –Sputnik. Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը Instagram–ի իր բաժանորդներին իր կյանքից 13 փաստ է ներկայացրել։ Աղջիկն իր գրառումն ուղեկցել է գեղեցիկ լուսանկարներով։

Ինչպես պարզվել է, բարեկազմ արտաքին ունեցող Յանան սիրում է սնվել գիշերով. նա շատ է սիրում կաթ և կարող է լիտրերով խմել։

«Սիրում եմ ուտել գիշերը։ Սիրում եմ կաթ, մրգերով տորթ չեմ ուտում», – գրել է մարզիկը։

Աղջիկը նաև պատմել է իր ծագման մասին` նշելով, որ նա հայուհի է, ծնվել է Վրաստանում, բայց ապրում է Ռուսաստանում։

«Ընկերներս գիտեն, որ ինձ պետք է միայն Յանա կոչեն, ոչ թե Յանչիկ, ոչ թե Յանոչկա, ոչ էլ Յաշա կամ Յանինա և այլն», – գրել է նա։

«Տուն տանելու աղջիկ». սուսերամարտիկ Յանա Եգորյանը տոլմա է փաթաթել

Ինչ վերաբերում է նրա վախերին և թուլություններին, ապա աղջիկը խոստովանել է, որ ատում է ինքնաթիռով թռչելը, երկար մազեր է ուզում ունենալ, բայց ամեն անգամ չի դիմանում և գնում է կտրելու, իսկ հետո զղջում։ Թերություն է համարում իր կոպտությունը։ Նա նաև ավելարցել է, որ ծնվել է աքաղաղի տարում, Աղեղնավորի համաստեղության տակ, այդ պատճառով էլ միշտ բարձր է խոսում։