ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. Օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ:
Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2300 կրակոց:
Դիպուկահարների պատերազմն Արցախում. ինչպես է դա եղել
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: