ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանի դյուցազունների ռեկորդների գրքի ավելի քան քսան ռեկորդների հեղինակ, վորքաուտի և ֆիթնեսի մոսկվացի մարզիչ Մանվել Մամոյանը նոր ռեկորդ է սահմանել։
Մանվել Մամոյանը երկու մատով 1 րոպեում 55 անգամ պոկում է արել հատակից` գերազանցելով իր նախորդ ռեկորդը 52 անգամ։ Երկու մատով գետնից պոկում առաջին անգամ ցուցադրել է դերասան Բրյուս Լին։
Այս տարի Մանվելը մտադիր է Գինեսի ռեկորդ սահմանել հորիզոնական դիրքով ձգումներով։ Նրա լավագույն ցուցանիշը տվյալ պահին 20 կրկնությունն է, սակայն նա չի պատրաստվում բավարարվել դրանով. մտադիր է դառնալ Գինեսի գրքի ավելի քան 10 ռեկորդի հեղինակ։
Ալինան համաշխարհային ռեկորդ սահմանեց, բայց չգերազանցեց Ժենյային. տեսանյութ
Մամոյանը ծնվել է Երևանում` 1993թ–ին։ Նա սկսել է մարզվել 10 տարեկանից, երբ հաճախել է ձյուդոյի խմբակ։ Արդեն 2015թ.–ին նա սահմանել է իր առաջին ռեկորդը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Մամոյանը մեկ րոեպում ուղղահայաց դիրքում գետնից 27 պոկում է արել։ Հաջորդ ռեկորդը 1 րոպեում 67 ցատկով կքանստումն է եղել։
Այսօր Մամոյանի ռեկորդներից երեքը պաշտոնապես ներաrված են Գինեսի գրքում։