Չարը խափանվեց, կամ Փաշինյանի «չրերով հրավառությունը»

ՀՀ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցուցահանդեսի ընթացքում ծանոթացավ Կոտայքի մարզում գործող ընկերությունների արտադրանքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ելույթ է ունեցել այսօր Ծաղկաձորում մեկնարկած «Իմ քայլը հանուն Կոտայքի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին, այլև շրջել կազմակերպված էքսպո-ցուցահանդեսի տաղավարներում:

Բոլոր տաղավարներում վարչապետին փորձում էին ինչ-որ բան հյուրասիրել կամ նվիրել: Տաղավարներից մեկում նրան փոխանցեցին պոլիէթիլենային տոպրակով չորամրգեր:

Մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը ռացիոնալությունն է. Փաշինյան

«Սա մեր արտադրանքն է: Մենք արդեն նաև արտահանում ենք այն»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:

Փաշինյանին միանգամից չհաջողվեց բացել տոպրակը:

«Շատ լավ է, միայն թե տոպրակներն այսքան ամուր մի արեք, բացել չի ստացվում»,- ժպտալով ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ավելի ուժեղ քաշեց տոպրակը, այն պատռվեց և չրերը թափվեցին:

«Ոչինչ, չարը խափանվեց»,- կատակեց վարչապետը:

Դրանից հետո մի կին նրան մեկնեց մեկ այլ տոպրակ՝ ասելով, որ այս մեկն ավելի հեշտ է բացել:

Վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել. զինվորներն ընթրում են նոր սննդակարգով

«Փաստորեն ձեզ մոտ ծանոթով այսպիսիններն էլ կան»,- ժպտալով ասաց Փաշինյանը:

Դրանից հետո կառավարության ղեկավարը հյուրասիրեց իր շուրջը գտնվողներին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Մելիքյանին, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:

«Քաղցր հայրենիք». Նիկոլ Փաշինյանի հրապարակումը՝ արտահանման աճ գրանցած նոր ոլորտի մասին

Հիշեցնենք, որ այսօր համաժողովի ողջույնի խոսքում Փաշինյանն ընդգծեց, որ Կոտայքի մարզը պետք է դառնա հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոններից մեկը: