Աղջիկ վարորդներն ավելի ճկուն են. «Շիրակ» ավտոարշավին`ամենագնացով դեպի «Թռչկան». տեսանյութ

Լեռներ, ձորեր, կիրճեր, գետեր ու համարձակություն. Արդյունքում՝ ադրենալին, որը կբավարարի մինչև հաջորդ ավտոարշավը: Ավտոարշավների սիրահարների համար նմանատիպ դժվարանցանելի տարածքները սեփական ամենագնացով հաղթահարելն աննկարագրելի հաճույք է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik Արմենուհի Մխոյան. Շիրակի Ցողամարգ  գյուղի ավերված եկեղեցում առավոտ շուտ մոմ վառելուց հետո «Շիրակ» ավտոարշավի մասնակիցները ճամփա ընկան։

Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնակալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը

Հայրենի երկիրը ճանաչելու նախաձեռնությամբ արդեն 3-րդ տարին է իրականացվում  է այս ավտոարշավը։ Այսօր առավոտյան 10։00-ից, ամենագնացները անցան Բանդիվան-Սեպասար-Կարմրավան-Հարթաշեն-Մուսայելյան բնակավայրերի դաշտերով, լեռներով ու ձորերով և հասան «Թռչկանի» ջրվեժ։ Այս տարի ավտոարշավին միացել են  Xterra Club Armenia  ակումբի անդամները:

Աղջիկ վարորդներն ավելի ճկուն են. «Շիրակ» ավտոարշավին`ամենագնացով դեպի «Թռչկան». տեսանյութ

Նախաձեռնության հեղինակը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանինն է: Ի դեպ, արշավը, որպես ավանդույթ մեկնարկում է Արծրուն Հովհաննիսյանի ծննդավայրից՝ Ցողամարգ  գյուղից։ «Մենք  որոշել ենք  արշավներ անել մեր երկիրը, բնությունը, պատմամշակութային հուշարձաններն ու գեղատեսիլ վայրերը բացահայտելու ու ճանաչելի դարձնելու համար: Բարեբախտաբար, տարեցտարի ավելանում են մարդիկ, ովքեր հետաքրքրություն են դրսևորում մեզ միանալու:

Աղջիկ վարորդներն ավելի ճկուն են. «Շիրակ» ավտոարշավին`ամենագնացով դեպի «Թռչկան». տեսանյութ

Աշխատում ենք  հատկապես Շիրակի հյուսիսային բոլոր սիրուն տարածքներն անցնել ու ավարտել «Թռչկանով», որն անասելի գեղեցիկ վայր է»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Շիրակում շատ են դժվարանցանելի ճանապարհները, վարար գետերն ու քարապատ սարերը: Շատ են նաև սարի գյուղական ճանապարհները, որտեղ դարեր շարունակ մարդիկ սայլերով են անցել, այստեղ ամեն անգամ բացահայտում ես մի նոր  արահետ: 

Աղջիկ վարորդներն ավելի ճկուն են. «Շիրակ» ավտոարշավին`ամենագնացով դեպի «Թռչկան». տեսանյութ

Պարզվում է` էքստրիմի սիրահարներ Հայաստանում շատ կան, բայց, եթե  մի մասն արդեն  անանցանելի վայրերը հաղթահարելու փորձն ունի, ապա մյուսներն առաջին անգամ էին, բայց նրանք վստահեցնում էին, որ առաջին փորձը հաստատ վերջինը չի լինի:

Աղջիկ վարորդներն ավելի ճկուն են. «Շիրակ» ավտոարշավին`ամենագնացով դեպի «Թռչկան». տեսանյութ

Շիրակ աշխարհի լեռներն ու գետերը «նվաճելու»  գաղափարին այս անգամ միացել էր նաև Արմինե Ղազարյանը։ Ավտոարշավի ողջ ընթացքում Արմինեն  մեքենան վարելու արհեստավարժությամբ ու սարերը բարձրանալու հմտությամբ կոտրեց կարծրատիպը՝  կինը շատ ավելի լավ վարորդ է՝ մեքենայի հանդեպ ավելի ուշադիր ու իր քաջությամբ չի զիջում տղամարդուն:

8 մլն դրամ` Գյումրու օրվա համար.ինչ միջոցառումներ են լինելու. քաղաքապետը փակագծեր է բացում

«Առաջին անգամ է, որ անհաղթահարելի բարձունքը հաղթահարեցի:  Զգացողությունս աննկարագրելի է: Ու հատկապես, որ աղջիկ եմ, բոլորը սպասում էին այլ ընթացքի, բայց հիասթափեցրի արական սեռի ներկայացուցիչներին: Առաջին անգամ էր, նաև որ այս մեքենան փորձարկեցի իր ողջ կարողությամբ»,-ուրախությունը չթաքցնելով պատմում է Արմինեն։

Ավտոարշավի մասնակիցներից շատերի համար էքստրիմից բացի սա նաև առօրյա կյանքից կտրվելու լավագույն եղանակն է: «Շիրակ» ավտոարշավը նախաձեռնողները խոստովանում են՝ մինչ այս միշտ ամառային եղանակներին են կազմակերպել արշավներ, կմտածեն նաև ձմեռային սեզոնի մասին, բայց դա էլ ավելի շատ համարձակություն ու հմտություն կպահանջի: