Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանին սահմանափակումներ է մտցնելու կցորդիչով բեռնատարների համար

Վերանորոգման աշխատանքների պատճառով ցերեկային ժամերին արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների երթևեկությունը Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Վրաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի հետ սահմանակից ճանապարհին։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների բաժինը։

Վերին Լարս տանող ճանապարհի որոշ հատվածում կարգելվի կոնկրետ մեքենաների երթևեկությունը

«Մծխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջպետական նշանակության ավտոճանապարհի 125–րդ կիլոմետրում (մինչև Ռուսաստանի հետ սահմանը)` Թերեք գետի վրայով անցնող կամրջի վրա ծրագրված են վերանորոգման աշխատանքներ»,– ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանը «Վերին Լարսի» երկու այլընտրանք ունի. Իրանը կօգնի՞ դուրս գալ շրջափակումից
Նշված ճանապարհահատվածում 2019թ.–ի օգոստոսի 19-22–ը ժամը 12։00-16։00–ն արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը։ Ճանապարհը տրանսպորտի մյուս տեսակների համար բաց կլինի։

Մնացած ժամերին երթևեկությունը բաց կլինի տրանսպորտի բոլոր տեսակների համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների բաժինը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ օգոստոսի 7-9–ը տրանսպորտի երթևեկության սահմանափակումներ կգործեն «Կազբեկ–Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ։

Ելք` հայաստանցի բեռնափոխադրողների համար. Վրաստանում խոշոր նախագիծը կիրականացվի