Ծաղկաձորում աղբատար ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ. տեսանյութ

Տուժածները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ծաղկաձորում աղբատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիայի մրգի շուկայում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը, օգոստոսի 16-ին, ժամը 10:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի աղբատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: