Մոսկվայում քննարկվում է ՌԴ–ում ապրող կամ արտագնա աշխատանքի մեկնած հայերի խնդիրները

ՀՀ և ՌԴ մարդու իրավունքների պաշտպանների քննարկման օրակարգում ներառված են այն հարցերը, որոնց առավել շատ են բախվում մեր հայրենակիցները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik.Հայաստանի ՄԻՊ–ն ու Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատարն այս պահին քննարկում են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրների լուծմանն առնչվող հարցերը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ–ի Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջից։

Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով Թաթոյանը խոսել է Կարմիր խաչի ներկայացուցչի հետ

«Քննարկումը տեղի է ունենում Մոսկվայում. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան քննարկում են արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հետաքրքրող հարցերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ, որը նույնպես մասնակցում է քննարկմանը: Հանդիպմանը մասնակցում է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Ի՞նչ է կատարվում Սոչիի օդանավակայանում, և ի՞նչ դեր ունի հայկական ազգանունը

 

Օրակարգում ներառված են այն հարցերը, որոնց առավել շատ են բախվում մեր հայրենակիցները: