ՌԱԴԻՈ

Մակարյան․ «Որոշ գործընթացների արդյունքում հնարավոր է, որ գործազրկությունը նվազի»

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը կարծում է, որ մեծ քանակութկյամբ ավտոմեքենաների ներկրումը կարող է նվազեցնել գործազրկության ցուցանիշը։
Sputnik

 

Մակարյան․ «Որոշ գործընթացների արդյունքում հնարավոր է, որ գործազրկությունը նվազի»

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՀՀ գործազրկության մասին՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ գործազրկության վերաբերյալ նոր հրապարակմանը. աշխատող քաղաքացիների թիվն ավելացել է 6.4 տոկոսով։

 

Ըստ Մարկոսյանի՝ հնարավոր է, որ գործազուրկները սկսել են չգրանցվել, կամ այս կամ այն կերպ փորձում են իրենք  իրենց զբաղվածության հարցը լուծել։

Գործազուրկները նվազել են, հարկ վճարողներն ավելացել. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

«Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնց շնորհիվ գործազրկությունը հնարավոր է` նվազի․ նախկինում մարդիկ աշխատանք էին որոնում և չգտնելով` հարկադրված գրանցվում էին Զբաղվածության պետական գործակալությունում։ Այսօր գրանցվողների թիվը փոխվել է և կարող է նվազել»,-ասել է Մակարյանը։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն առաձնացնում է մի քանի ուղղություն, որոնց շնորհիվ կարող էր գործազրկության ցուցանիշի անկում արձանագրվել։ Օրինակ, Մակարյանը նշում է տաքսի վարելու իրավունքը ազատականացնելը․ անհատ տաքսիստներն ազատվել են 12.000 դրամ հարկից, ինչը կարող է ավելի շատ մարդու ներգրավել այդ գործում։

Ո՞ր մասնագետներն են ամենապահանջվածը շուկայում. ՀՀ 4 մարզում երիտասարդներին կվերապատրաստեն
Բացի այդ, Գագիկ Մակարյանը նշում է, որ ներկայում մոտ 20.000 մարդ զբաղվում է մեքենա ներկրելով։ Ներկրելու արդյունքում պահանջարկ է առաջանում վերանորոգման աշխատանքներ կատարելու, ու դա նույնպես զբաղվածություն է ապահովում։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը, այունամենայնիվ, նշում է, որ շատ երիտասարդներ դեռևս չեն գտնում աշխատանք և շատ ոլորտներում աշխատելու ցանկություն չունեն։