Կրակոցներ Սանկտ Պետերբուրգի շուկայում. ԱՊՀ 3 քաղաքացի «տեղի» կռիվ են արել

Ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է «մերձավոր արտասահմանի երկրների մի քանի քաղաքացիների միջև», առևտրի տեղի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի մեծածախ շուկայում փոխհրաձգության արդյունքում տուժել է երեք մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի և շրջանի հարցերով ՆԳՆ գլխավոր վարչության ներկայացուցչին։

Ծեծկռտուք «Շառլոտ Կաբառե» ակումբում. տուժածները հոսպիտալացվել են

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 14–ին։ Ծեծկռտուքի վերածված վիճաբանությունը ծագել է «մերձավոր արտասահմանի երկրների մի քանի քաղաքացիների միջև», առևտրի տեղի պատճառով։

Նշվում է, որ ծեծկռտուքի ընթացքում մասնակիցներից մեկն օգտագործել է տրավմատիկ ատրճանակ։ Վեճի երեք մասնակիցները տեղափոխվել են հիվանդանոց, մնացածը հասցրել են թաքնվել դեպքի վայրից, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է իր աղբյուրը։

Վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը պարզվում է։

Փողային հարցերի շուրջ ընկերությունների տնօրենները վիճել են. նրանցից մեկը հիվանդանոցում է