«Կինը հրեշտակի նման կախված է նկարչի գլխին». բացվեց Վլադիմիր Աբրահամյանի ցուցահանդեսը

Ցուցահանդեսին ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որի այցն անակնկալ էր ցուցահանդեսի կազմակերպիչների և նկարչի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Դալան» ցուցասրահում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի` թվով չորորդ անհատական ցուցահանդեսը, որում տեղ են գտել ներկապնակի ամենավառ գույներով վրձնած, բայց դեռևս չցուցադրված աշխատանքները:

«Նորաձևության և արվեստի» ցուցահանդես Երևանում. ինչ կտա այն հայ դիզայներներին

78–ամյա նկարիչը, ով երաժշտության հնչյունների ներքո է ստեղծագործում, իր կտավների գլխավոր հերոսին համարում է մարդուն՝ որպես բնության անբաժանելի մի մասնիկ` իր ապրումներով ու հույզերով:

«Կինը հրեշտակի նման կախված է նկարչի գլխին». բացվեց Վլադիմիր Աբրահամյանի ցուցահանդեսը

«Ես կարոտում եմ իմ բոլոր այն նկարները, որոնք ինձ մոտ չեն, որովհետև իմ յուրաքանչյուր նկարն իմ երեխան է, և ինձ հուզում է իրենց ճակատագիրը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նկարիչը` նշելով, որ ժամանակին շատ նկարներ է վաճառել օրվա հացի խնդիրը լուծելու համար:

«Կինը հրեշտակի նման կախված է նկարչի գլխին». բացվեց Վլադիմիր Աբրահամյանի ցուցահանդեսը

Վլադիմիր Աբրահամյանը ոգեշնչվում է բնությամբ, իր ընտանիքով՝ որդիներով ու թոռներով, բայց նրա ներշնչանքի գլխավոր աղբյուրը եղել և մնում են գեղեցիկ կանայք:

«Էլ ինչ նկարիչ, որ պետք է տրվի միայն բնությանը: Կինն ամեն ինչ է, իմ իդեալն է, չէ՞ որ հենց կինն է կյանք տվողը: Կինը հրեշտակի նման կախված է նկարչի գլխին»,-ասում է Աբրահամյանը և հավելում, որ իր աշակերտներին խորհուրդ է տալիս, որ իրենց գործը շարունակեն, միջակ նկարիչ չդառնան ու սերունդ աճեցնեն:

«Կինը հրեշտակի նման կախված է նկարչի գլխին». բացվեց Վլադիմիր Աբրահամյանի ցուցահանդեսը

Նկարիչը ցավ է ապրում, որ այսօր շատ արվեստագետների գնահատում են միայն մահից հետո, բայց դրա համար բացատրություն ունի` նկարչին իր կենդանության օրոք ընդունում են որպես ֆիզիկական անձ և կարող են չսիրել, սակայն մահվանից հետո մնում են նրա աշխատանքները:

«Կինը հրեշտակի նման կախված է նկարչի գլխին». բացվեց Վլադիմիր Աբրահամյանի ցուցահանդեսը

Ցուցահանդեսի կազմակերպիչ Նարա Եփրեմյանը լիահույս է, որ ներկայիս կառավարությունից գոնե բարոյական աջակցություն  կստանան:

«Մեր նպատակն է ցույց տալ, որ նկարիչն, անկախ տարիքից, շարունակում է ստեղծագործել»,-ասում է Եփրեմյանը և նշում, որ իրենց համար Աբրահամյանի բոլոր նկարներն են արժեքավոր, սակայն այս ցուցահանդեսի համար  ընտրել են աբստրակտ ոճը:

«Կինը հրեշտակի նման կախված է նկարչի գլխին». բացվեց Վլադիմիր Աբրահամյանի ցուցահանդեսը

«Ավագ սերնդի արվեստագետները ավելի շատ գնահատվելու կարիք ունեն: Նրանց պետք է ուշադրության կենտրոնում պահել»,-ասում է ցուցահանդեսի կազմակերպիչը:

«Կինը հրեշտակի նման կախված է նկարչի գլխին». բացվեց Վլադիմիր Աբրահամյանի ցուցահանդեսը

Նշենք, որ  Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան): Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։

Որպեսզի հայերն ավելի լավ իմանան. Երևանում «Ղրիմի գարունը» խորագրով ցուցահանդես է բացվել
Նկարիչը դեռ կյանք է տալու նաև իր գծագրած էսքիզներին։ Հույս ունի, որ պետությունը կաջակցի իրեն սեփական արվեստանոցի հարցում, որպեսզի նկարները պահելու համար կարողանա հարմար միջավայր ստեղծել։