Հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիայի մրգի շուկայում

Այրվել են արագ սննդի կետն իր գույքով և մոտակայքում տեղադրված «Telcell» տերմինալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մրգի շուկայում բռնկված հրդեհի պատճառով մեկ մարդ է տուժել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 16-ին, ժամը 08:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայում:

«Ռազբորկա» «վստրեչի» խաչմերուկում. մեկ տասնյակից ավել անձ բերման է ենթարկվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:37-ին, մարվել՝ 08:51-ին։

Այրվել են արագ սննդի կետն իր գույքով (20 քմ) և մոտակայքում տեղադրված «Telcell» տերմինալը` մասամբ. ներսում գտնվել է 5 գազի բալոն (3 կգ), որոնք փրկարարները դուրս են բերել։

Սննդի կետի աշխատակից Մարիա Ա.-ի (ծնված 1962 թ.) ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Սարսափելի հրդեհի հետևանքները. Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզման վտանգ կա