Հրդեհ Այնթապ գյուղում. տեսանյութ

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել 4 մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 Օգոստոս — Sputnik. Արարատի մարզի Այնթապ գյուղում այրվել է տներից մեկի տանիքը, խորդանոցը` ամբողջությամբ և հարակից տան տանիքի փայտյա կառուցատարրերը:

Հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիայի մրգի շուկայում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, օգոստոսի 16-ին, ժամը 17:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթապ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

«Ո՞ւր ես գնում, մի՛ արա». ինչպես է ուսանող Գևորգյանը կնոջը փրկել այրվող շենքից
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

«ժամը 17:15-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:48-ին, մարել՝ 17:58-ին: