Ավտովթարի հետևանքով զինվոր է տուժել. վնասվածքները լուրջ չեն

19–ամյա երիտասարդն արձակուրդում է, ժամանակին կկարողանա վերադառնալ զորամաս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Երեկ՝ օգոստոսի 15-ին, Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 19–ամյա շարքային զինծառայողը թեթև վնասվածքներ է ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տղան Նոյեմբերյանի զորամասում է ծառայում, իսկ հիմա արձակուրդի մեջ է։ Վթարի հետևանքով թեթև սալջարդեր է ստացել»,–ասաց նա։

Մեր տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին։ 19-ամյա Մուշեղ Հարությունյանը իր վարած մեքենայով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։ Տղան երկու օրից` օգոստոսի 18–ին, կրկին կմեկնի ծառայության, քանի որ որևէ լուրջ վնասվածք, բարեբախտաբար, չի ստացել։

Վթարի է ենթարկվել Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվին տեղափոխող ավտոբուսը․ կա 18 վիրավոր