«Արսենալի» լեգենդը մարզչին խորհուրդ է տվել «ազատվել» Մխիթարյանից

Հայաստանի հավաքականի ավագի խաղը «Նյուքասլի» հետ խաղից հետո քննադատել են նաև «Արսենալի» բազմաթիվ երկրպագուներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի վետերան Նայջել Ուինտերբերնը քննադատել է զինագործների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղն անգլիական պրեմիեր լիգայի նոր խաղաշրջանի առաջին տուրի անհաջող ելույթից հետո։

«Բաքվի ոստիկանների և Մխիթարյանի շապիկ հագածների միջադեպերը շատ բան են հուշում». Փաշինյան

«Արսենալը պետք է վաճառի Մխիթարյանին մինչև տրանսֆերային պատուհանի փակումը։ Երբ շարք վերադառնան առանցքային խաղացողները, նա կկորցնի իր տեղը կազմում», – Ուինտերբերնին է մեջբերում Metro բրիտանական պարբերականը։

«Արսենալի» լեգենդար խաղացողն ավելացրել է, որ նրա կարծիքով, Մխիթարյանը ինչ–որ բանից հիասթափված է, նրա փոխանցումները դաշտում ժամանակին չեն արվում, հարվածները նույնպես չեն ստացվում։

Հայաստանի հավաքականի ավագի խաղը «Նյուքասլի» հետ խաղից հետո քննադատել են նաև «Արսենալի» բազմաթիվ երկրպագուներ։ Նրանք կարծում են, որ Հենրիխ Մխիթարյանը այդքան էլ լավ չի խաղում իրենց սիրելի թիմի կազմում և խնդրում են ղեկավարությանը նրան վաճառել։