ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Երեկ գիշեր ոստիկանները կանխել են «վստրեչի» խաչմերուկի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ «պլանավորված ռազբորկան»:
Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկաններն ու քննիչները «տաք հետքերով» վնասազերծել և ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 1 տասնյակից ավելի անձանց։
Բերման ենթարկվածների ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվել:
«Ռազբորկայի» վայրում հայտնաբերվել է մակարով տեսակի 2 ատրճանակ` լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կրակոցներ Վանաձորում. 32-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև ավտոմեքենաներ։ Ոստիկանները ճշտում են այդ մեքենաների վարորդների մասնակցությունը տեղի ունեցած «ռազբորկային»