«Պոբեդա» ընկերությունը Գյումրիում վերսկսում է տոմսերի վաճառքը ձմեռային սեզոնի համար

Գյումրու օդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վառելիքի լիցքավորումը վերահսկելու համար, նշել են «Պոբեդա» ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. «Պոբեդա» ավիաընկերությունը վերսկսում է Գյումրիում տոմսերի վաճառքը ձմեռային սեզոնի համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

«Պոբեդա» ավիաընկերությունն ուղևորներին կանգնած թռչելու հնարավորություն կտա

Օգոստոսի 6-ին «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է Մոսկվայից Գյումրի չվերթերի ավիատոմսերի վաճառքը ձմեռային սեզոնին։ Հայտնում էին, որ որոշումն ընդունվել է Գյումրու օդանավակայանում վառելիքի լիցքավորման հետ կապված խնդիրների պատճառով։ Իրավիճակին արձագանքել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեն։ Նրա նախաձեռնությամբ փորձագետների աշխատանքային խումբ էր ձևավորվել, որն ուսումնասիրում է «Պոբեդա» ավիաընկերության և Գյումրու «Շիրակ» օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի բոլոր հանգամանքները։

Ինքնաթիռի վառելիքի թերլցումը սպառնալիք է անվտանգությանը. «Պոբեդան» չի հանձնվում

«Այսօր մենք վերականգնում ենք դեպի Գյումրի չվերթերի վաճառքը։ Օդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վառելիքի լիցքավորման գործընթացի որակը վերահսկելու համար», – նշել է գործակալության զրուցակիցը և ավելացրել` ընկերություրնն ուրախ է, որ իր հաճախորնդերը դարձյալ Գյումրի մեկնելու հնարավորություն կստանա։

Գյումրու օդանավակայանն էլ կօգտագործվի. ինչպես կլրացվի ռուս–վրացական կոնֆլիկտից բխած բացը
Նշենք, որ «Պոբեդա» ցածր բյուջետային ավիաընկերությունը (մտնում է «Աերոֆլոտի» խմբի մեջ) Ռուսաստանի ամենաերիտասարդներից մեկն է։ Առաջին ինքնաթիռը իր թռիչքն իրականացրել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին։