ՊՎԾ–ն քրեակատարողական ծառայությունում խախտումներ է հայտնաբերել. հարուցվել է քրեական գործ

Քրեակատարողական հիմնարկներում կեղծիք կատարելու ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով հարուցվել է քրեական գործ։ Գործի վարույթը հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված փաստերով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից` տեղեկացնելով, որ նախաքննության իրականացման համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Միհրան Պողոսյանի վերաբերյալ նոր փաստեր են բացահայտվել

Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական կեղծիք կատարելու ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Բժշկական համալսարանում խնդիրներ են արձանագրվել.ՊՎԾ–ի հայտարարությանը պատասխանել են ԵՊԲՀ–ից
Թե բացահայտված ինչ փաստերով ու ինչ պաշտոնյաների նկատմամբ է հարուցվել քրեական գործը` Պետական վերահսկողական ծառայությունը չի հստակեցնում։ Հաղորդագրության մեջ նշվում է միայն, որ դրա համար հիմք է հանդիսացել քրեակատարողական ծառայությունում կատարված ուսումնասիրությունը։

Կառավարությունը գումար է հատկացրել, բայց գործի կեսն է արվել. խախտումներ` ՔԿՀ–ներից մեկում

Հիշեցնենք, 2019թ.–ի հուլիսի 19-ին Պետական վերահսկողական ծառայությունը հրապարակել էր ՀՀ վարչապետի հանձնարարությամբ «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում իրականացված ընթացիկ շինարարական աշխատանքների ուսումնասիրության արդյունքները։

Կատարված մշտադիտարկումներով պարզվել էր, որ մի շարք կապալառու կազմակերպությունների միջև 2018 թվականի դեկտեմբեր ամսին կնքված պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքները մեկնարկել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված նորմատիվների և կանոնների բազմաթիվ խախտումներով։ Արդյունքում` կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված շուրջ 160 մլն. ՀՀ դրամի նպատակին օգտագործումը կասկածի տակ էր առնվել։