Սարսափելի հրդեհի հետևանքները. Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզման վտանգ կա

Բուն վերականգնողական աշխատանքները կսկսվեն ոչ շուտ, քան 2020 թվականի առաջին կիսամյակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Փարիզի Աստվածամոր տաճարում, որն ավելի վաղ տուժել էր խոշոր հրդեհի հետևանքով, նախկինի պես պահպանվում է փլուզման վտանգը, հայտնում է Ici.fr–ը` հղում անելով Ֆրանսիայի մշակույթի նախարարության մամուլի ծառայությանը։

Փարիզի Աստվածամոր տաճարը նույն տեսքով կվերականգնվի՞. խոշոր գումարներ են հատկացվում

«Անոմալ շոգի պատճառով նոր քարաթափման դեպքեր են արձանագրվել», – հայտնում են գերատեսչությունից։

Տաճարի հետագա փլուզումներից խուսափելու համար ներկա պահին աշխատանքները դադարեցվել են։ 10 օրվա ընթացքում շենքը և հարակից տարածքները կմաքրվեն արճիճի աղտոտումից։ Իսկ վերականգնողական աշխատանքները կսկսվեն ոչ շուտ, քան 2020 թվականի առաջին կիսամյակը։

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել 2019 թվականի ապրիլի 15-ի երեկոյան։ Այն մարելու համար հրշեջները աշխատել են 12 ժամ։ Հրդեհի հետևանքով փլուզվել էր աշտարակն ու ոչնչացվել լեգենդար շինության տանիքի 1/3 մասը։

Հայազգի միլիարդատերը խոշոր գումար կնվիրաբերի Փարիզի Աստվածամոր տաճարին