Զվարճալի ավազակները. պանդաները բարկացնում են կենդանաբանական այգու աշխատակցուհուն.տեսանյութ

Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որում Չինաստանում պանդաներին հետևող կենդանաբանական այգու աշխատակցուհին չի կարողանում հանդարտեցնել փափուկ և ժիր կենդանիների «բանդաներին»։
Sputnik

Տեսանյութում երևում է, թե ինչպես է աշխատակցուհին պանդաների հետևից վանդակում հավաքում տերևները, սակայն հետաքրքրասեր պանդաները նրան չեն թողնում ավարտել աշխատանքը։ Ժիր պանդաները շրջում են զամբյուղներն ու թավալ գալիս տերևների մեջ։ Պանդաներից մեկը նույնիսկ զամբյուղն է մտնում, իսկ մյուսը սկսում նրան քշել։

Պանդաների քանակը շատացավ. հսկա պանդայի նրբագույն ձագուկները դեռ շատ խոցելի են. տեսանյութ

Կինը փորձում է պանդաներին մի կողմ քաշել, սակայն ապարդյուն։ Ուր էլ նա գնում է, հետաքրքրասեր արջուկները հետևում են նրան։

Համացանցի օգտատերերը տեսանյութը բազմաթիվ «լայքերի» են արժանացրել և հիացական մեկնաբանություններ գրել։ Նրանք նշում են, որ փոքրիկ պանդաները շատ զվարճալի են և տեսանյութը, անկասկած, բարձրացրել է նրանց տրամադրությունը։

Թեպետ, դիտեք ինքներդ։

«Դա նրանց արյան մեջ է». համացանցը դարձյալ պայթել է աֆրիկացի երեխաների աշխույժ պարից

Շունն իրենից գոհ հեծանիվ է քշում. պապի ու ռոթվայլերի արտասովոր զբոսանքը. տեսանյութ