«Ռեկտորին էլ հարցրեք». կրթության նախարարին զայրացրեց խաչապուրու մասին հարցը

Խաչապուրիի թեման բուռն քննարկման առարկա է դարձել լրատվական դաշտում և սոցցանցերում։ Ամեն ինչ սկսվել է տնտեսագիտական համալսարանի ռեկտորի և դասախոսների միջև տարաձայնություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին զայրացրել է լրագրողների հարցը խաչապուրիի մասին, որն իբր քննության ժամանակ կերել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսը։

Կոլապս Տնտեսագիտական համալսարանում. դասախոսները ռեկտորին մեղադրում են գրագողության մեջ

Օրերս այդ «սենսացիոն» նորությունը լրագրողներին հայտնել է բուհի երիտասարդ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։ Նշենք, որ բուհի մի շարք դասախոսներ դեմ են եղել Հայրապետյանին ռեկտորի պաշտոնում նշանակելուն` մեղադրելով նրան գրագողության մեջ։ Հերքելով մեղադրանքները` ռեկտորն իր դեմ ելույթ ունեցող դասախոսներից մեկի վերաբերյալ ասել է, որ նա «խաչապուրի է խժռում քննության ժամանակ»։

Հավանաբար, փորձելով պարզել, թե արդյոք հանցագործություն է, որ դասախոսն ուզում է հագեցնել լիովին բնական քաղցի զգացողությունը խաչապուրու օգնությամբ և ընդհանրապես որտեղի՞ց է ռեկտորը տիրապետում նման բառապաշարի, լրագրողները հարցախեղդ արեցին նախարարին կառավարության նիստից հետո։

Նախարարը նեղացավ. «Ասենք նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում: Բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող իրենք բուհում քննարկեն»:

Մարտի 1-ը դասագրքերում. մասնագետները վիճում են` ինչ գրել, դպրոցները` մնում առանց դասագրքի

Դիտարկմանը, թե եթե մանր հարցեր են, նորմալ է, որ բուհի ռեկտորն այն ներկայացրել է հանրությանը` նախարարն ասաց. «Ռեկտորին, կարծում եմ, տվել եք այդ հարցերը»:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը գլխավորում է բուհն անցած տարվա դեկտեմբերից։ Մինչ այդ նա ընտրվել էր Երևանի ավագանու անդամ էր «Իմ քայլի» իշխող դաշինքի ցուցակով։