Կրեմլի տարածքում Հայրենական մեծ պատերազմի ժամանակների ավիառումբ են գտել

Ռումբը հայտնաբերել են ճանապարհն ամրացնելու վերանորոգման աշխատանքների ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 Օգոստոս — Sputnik. Հայրենական մեծ պատերազմի ժամանակների ավիառումբ է հայտնաբերվել Մոսկվայում Կրեմլի տարածքում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Կրեմլի պարետ գեներալ–լեյտենանտ Սերգեյ Խլեբնիկովը։

Նշվում է, որ այն հայտնաբերել են ճանապարհի վերանորոգման աշխատանքների ժամանակ։

Կիսատ մնացած պատմությունները. ինչպես գտնել Հայրենականում անհետ կորած հարազատներին

«Ցարական ժամանակներում այնտեղ սառցադաշտ և մառան կար, որտեղ մթերք էր պահվում։ Եվ այնտեղ քանդել էին գետինը հիդրամեկուսացման նպատակով», – նշել է Խլեբնիկովը։

Ռումբը վնասազերծել են և դուրս բերել` այն ոչնչացնելու համար։ Պարետի խոսքով` Կրեմլում այժմ ամեն ինչ հանդարտ է։

Հայտնի է, որ Հայրենական մեծ պատերազմի առաջին տարիներին Կրեմլը բազմիցս ռմբակոծվել է։ Օրինակ` 1941 թվականի օգոստոսի 10-11-ի հարձակման ժամանակ ռումբերից մեկն ընկել է Նիկոլսկի աշտարակի մոտ։