Կեղծ բժշկական փաստաթղթերով ու կաշառքով ազատվել են զինծառայությունից. ԱԱԾ բացահայտումը

ՀՀ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել են կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքեր:

«Սեքյուրիթի Դրիմի» գործով ևս երկու անձ է ձերբակալվել. նոր մանրամասներ են «ջրի երես» եկել

Ինչպես հայտնում է ԱԱԾ պաշտոնական կայքը, քաղաքացին, տիրապետելով զինկոմիսարիատի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, նախնական համաձայնության գալով բուժհաստատության աշխատակցի հետ, կեղծ ախտորոշումներով կազմակերպել է 5 զորակոչիկի ծառայությունից ազատվելը կամ տարկետում ստանալը։

Այսպես` 2019թ. ամառային զորակոչի ընթացքում նա 3000-8000 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի դիմաց կազմակերպել է ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների առկայության վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։

Թերի փաստաթղթեր, թերի եզրակացություն. բնապահպանները չեն վստահում փորձաքննությանը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում բացահայտված փաստերով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 2 անձի: