ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik․ Ներկայացնում ենք հայ հայտնիների 5-յակը, որոնք նույնիսկ հանգտի օրերին ամենաակտիվն էին սոցցանցային իրենց էջերում։ Նրանք և՛ հանգստանում էին, և՛ իրենց վայելքի մասին «պատմում» իրենցով հետաքրքրվող օգտատերերին:
Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Հունաստանում։
Նա հաճախ է սոցցանցերում հրապարակում հանգստի լուսանկարներն ու կից պատմում, թե ինչպես է վայելում արևային օրերն ու ինչ ուտեստներ է նախընտրում։
Նրա սոցցանցային լուսանկարներից պարզ է դառնում, որ հաղորդավարուհին այս տարի արդեն հասցրել է հանգստանալ նաև Դուբայում։Դերասանուհին Դուբայից լողազգեստով տեսանյութ էր հրապարակել, որում շոյում էր մեդուզա- ութոտնուկին և բնապահպանական խնդիր բարձրացնում:
«Ես չգիտեմ պատճառը՝ ինչու՞ է այս գեղեցիկ օվկիանոսաբնակն իրեն ափ նետում, բայց ըստ իս, ջրի աղտոտությունն ունի կոնկրետ դերակատարում»,- խնդրի մասին բարձրաձայնել էր Նազենին:
Սիրված ու ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանը հաճախ է ճամփորդում։ Այս տարի միայն փետրվարին երգչուհին հասցրել է լինել 18 երկրում։ Հիշեցնենք, որ Իվետան Sputnik Արմենիային մանրամասներ էր պատմել իր հանգստից։
«Տարին սկսեցի Մեքսիկայում. ընկերներիս հետ գնացել էի հանգստանալու։ Փետրվարին 18 թռիչք եմ ունեցել տարբեր երկրներ։ Մինչև ապրիլ ճամփորդել եմ և միայն 3 օրով եմ Հայաստանում եղել։ Այս գիշեր էլ մեկնում եմ Լոնդոն, ընկերներիս հետ կհանգստանամ Եվրոպայում»,– ասել էր երգչուհին ու նշել, որ հայերը շատ ջերմ են, այդ ջերմության պակասն օտար ազգերի մոտ շատ է։ Հանրահայտ երգչուհին հաճախ է իր հանգստից լողազգեստով լուսանկար հրապարակում և ցուցադրում սլացիկ ոտքերը։
«Կանայք, հագեք ձեր լողազգեստները, արևայրուքի սեզոնը արդեն պաշտոնապես բացված է»,– լողազգեստով լուսանկարին կից գրել էր երգչուհին։
Հանրահայտ երգչուհի Սիրուշոն վերջերս համերգային ծրագրերով եղել է Լատվիայում, Բեյրութում, Դուբայում։ Թե որքանով է երգչուհին կարողացել վայելել հանգիստը, գիտի միայն նա։
Բայց նրա որոշ լուսանկարներ սոցցանցերի իր հետևորդների համար հասանելի էին դարձել։ Նա լուսանկարներ էր հրապարակել Լատվիայում գտնվող Լատվիայի «Երևան» այգուց:
«Երևանի նստարանը «Երևան» այգում՝ Լատվիայում»,- գրել էր երգչուհին:
Իսկ Մոնրեալում երգչուհին այցելել էր հայկական Սուրբ Հակոբ ազգային վարժարան, ուր սովորում է շուրջ 1300 աշակերտ։
Երգչուհի Զարուհի Բաբայանն այս օրերին Եգիպտոսում դեռ վայելում է իր հանգիստն ընտանիքի հետ միասին։ Նա ևս ակտիվ է սոցցանցերում և հաճախ է իր վայելքների մասին տպավորությունները ներկայացնում հետևորդներին։ Օրեր առաջ նա զվարճացրել էր իր հետևորդներին: Բաբայանը ուղտի վրա նստած լուսանկար էր հրապարակել:
«Եգիպտական տաքսի, իսկ դուք ո՞րն եք նախընտրում»,-լուսանկարին կից գրել էր երգչուհին: Եգիպտական թեժ հանգստի էլ ավելի թեժ նկարներ, կարծում ենք, էլի կտեսնենք Զարուհի Բաբայանի և նրա դստեր՝ պարուհի Սոֆի Դևոյան կրտսերի էջերում:
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս տարի իր հանգիստը վայելեց Իսպանիայում։ Նա հիասքանչ Բարսելոնայից լուսանկար էր հրապարակել «Մեծ հայք»-ի Նարեկի հետ միասին:
«Բարսելոնա տեղ... Բա չիմացաք Նարեկն էր ինձ հյուր եկել երեկ։ Լիքը նոր ծրագրեր քննարկեցինք»,- լուսանկարին կից գրել էր երգչուհին:
Շատ հայտնիներ կան, որոնք հնարավորինս փակ են պահում իրենց աձնական մանրմասները և հազվադեպ են սոցցանցային տիրույթում ակտիվություն ցուցաբերում: Նրանց էջերին դժվար է գտնել հանգստի ու վայելքի մասին պատմող լուսանկարներ: Իսկ որոշ աստղեր էլ դեռ չեն հասցրել անցնել հանգստի ռեժիմի, նրանք բուռն աշխատում են, որ հանգիստ վայելեն գունագեղ ու ռոմատիկ աշնանը: