ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Եվս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին: Facebook-ի իր էջում այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա տեսանյութ է հրապարակել զինվորների այսօրվա ընթրիքից։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն այս տարվա փետրվարի 21–ին բանակի պարենամթերքի գնումների գործընթացում փոփոխություն մտցնելու մասին որոշում է ընդունել, համաձայն որի եթե մինչ այդ զինվորների սննդի հարցով զբաղվել են զինված ուժերը, ապա այդուհետ գործընթացին կմիանա նաև մասնավոր հատվածը։
Զինվորներն ուտելուց հետո «սրտիկել» են ափսեն. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը այս պահին ներդրված է 9 զորամասում: Ծառայությունը մատուցում են 6 տարբեր ընկերություններ: Նոր համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է: