Տողանյանի` ճամբարում եղած ժամանակ որևէ միջադեպ չի եղել. ԱԳՆ արձագանքը

Դասախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանել է մոտ երեք տասնյակ մասնակիցների, այդ թվում՝ ադրբեջանցի մասնակցի հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի` Պյատիգորսկի ճամբարում եղած ժամանակ որևէ միջադեպ չի եղել, ինչի մասին խոսում է Ադրբեջանի ԱԳՆ–ն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ադրբեջանի հայտարարությունը վկայում է հայ ժողովրդի նկատմամբ ատելության մշակույթի մասին. ԱԳՆ

Նշենք, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ–ին նամակով դիմել էր, թե Տողանյանն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ անթույլատրելի արտահայտություններ է կատարել», ինչը հարուցել է համաժողովին մասնակցող «Բաքվի երիտասարդության ակումբ» հասարակական միավորման նախագահ Սաբիր Ռուստամովի բողոքը, և տեղի է ունեցել տհաճ միջադեպ:

«Օգոստոսի 11-ին Վարդան Տողանյանը 10-րդ երիտասարդական ֆորումի շրջանակներում ֆորումի մոտ 500 մասնակիցների համար հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի պատմամշակութային կապերին: Դասախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանել է մոտ երեք տասնյակ մասնակիցների, այդ թվում՝ ադրբեջանցի մասնակցի հարցերին»,–ասաց Նաղդալյանը։

Ադրբեջանում ՀՀ քաղաքացի կա. ՀՀ ՊՆ–ն հաստատեց լուրը

Նա հայտնեց նաև, որ ԼՂ հիմնախնդրի առնչությամբ դեսպան Տողանյանը ներկայացրել է խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Ադրբեջանի պահվածքը բանակցային գործընթացը խաթարելու փորձ է. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Պյատիգորսկ քաղաքում մեկնարկել է «Մաշուկ 2019» հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովը, որի ընթացքում ելույթ էր ունեցել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: