Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին և երկու խորհրդականներին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատման նոր որոշումներ է կայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 Օգոստոս — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր օգնականին և երկու խորհրդականներին։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի պաշտոնական էջից։

Փաշինյանը պաշտոնից ազատելու որոշումներ է ստորագրել

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Մհեր Սահակյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,–նշված է վարչապետի որոշումներից մեկի մեջ։

Երկու այլ որոշումներով էլ Փաշինյանն աշխատանքից ազատել է երկու գլխավոր խորհրդականներին` Արսեն Գասպարյանին և Արամ Ղարիբյանին։

Արսեն Գասպարյանի և Մհեր Սահակյանի պաշտոնական լիազորությունները կդադարեցվեն այսօրվանից, իսկ Արամ Ղարիբյանինը` սեպտեմբերի 2-ից։

Պաշտոնից ազատվել է Վայոց Ձորի փոխմարզպետը. որոշումը ստորագրել է Ավինյանը

Հիշեցնենք, որ Մհեր Սահակյանը վարչապետի օգնական էր նշանակվել ապրիլի 10–ին։ Արսեն Գասպարյանը վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել դեռ մեկ տարի առաջ` 2018–ի հուլիսի 31–ին, իսկ Արամ Ղարիբյանը` 2018–ի հունիսի 8–ին։