Instagram-ի համար AR «ֆիլտրեր» կկարողանա ստեղծել յուրաքանչյուր ցանկացող

Համացանցում արդեն հասանելի է այն ծրագիրը, որի միջոցով հնարավոր է ֆիլտրեր ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Spark AR անվճար ծրագիրն արդեն հնարավոր է ներբեռնել համացանցից։ Ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են Instagram-ի համար նոր ֆիլտրեր ստեղծել և օգտագործել դրանք։

Առանց դիմային տեսախցիկի սմարթֆոն. Nubia–ի նոր սարքի լուսանկարները հայտնվել են համացանցում

Օգտատերերի ստեղծած ֆիլտրերը գտնելու համար անհրաժեշտ է «թերթել» դրանք, հասնել ամենավերջինին և սեղմել «Browse More Effects» կոճակը։ Սեփական գլուխգործոցը ստեղծելու համար պետք է ներբեռնել Spark AR Studio ծրագիրը Маc OS-ի կամ Windows-ի համար։

Ընկերությունը հայտնում է, որ ֆիլտր սարքելը բարդ գործ չէ։ Հնարավոր է նաև ստեղծված ֆիլտրը կամ էֆեկտը տարածել «Stories» բաժնում։ Ֆիլտրի ներքևում կերևա հեղինակի անունը։

Հիշեցնենք, որ այս նախագծի մասին Facebook-ը հայտնել էր դեռ գարնանը կայացած F8 կոնֆերանսի ժամանակ։ Ուղղակի բոլորն այնքան էին տարվել Facebook սոցցանցի՝ սպիտակ դառնալու լուրով, որ գրեթե ոչ ոք ուշադրություն չէր դարձրել այս նորույթին։

25 միլիոն «հիվանդացած» սմարթֆոն․ վատ ցուցանիշ չէ նոր վիրուսի համար