ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Երեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. հարևանները 68-ամյա տղամարդուն գտել են զուգարանում` արնաշաղաղ վիճակում։
45–ամյա կինը կյանքին վերջ տալու համար մկնդեղ է խմել
Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գուգարք գյուղում գտնվող տներից մեկը։ Հենց հարևաններն էլ զանգել են շտապօգնություն` նկատելով արնաշաղախ վիճակում գտնվող տղամարդուն։
Բժիշկներն արձանագրել են տղամարդու մահն ու տեղեկությունը փոխանցել ոստիկանություն։ Պարզվել է, որ տղամարդն ինքնասպան է եղել` դանակով կտրելով երակները։
28 տարեկան հարսը կյանքին վերջ տալու համար ասեղ է կուլ տվել
Իրավապահները պարզում են, թե ինչը կարող էր նրան դրդել այդ ծայրահեղ քայլին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։