ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիայի»՝ Թբիլիսիում «Սաբուրթալոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Facebook-ի իր էջում գրառում է կատարել և շնորհավորել երևանյան թիմին․
«Արարատ-Արմենիա». կեցցե՛ք տղերք: Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:
Գրառման մեջ Փաշինյանը հիշեցրել է, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր թվարկած մեգանպատակներից մեկն է մինչև 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր:
«Սկսում ենք հիմա»,- գրել է ՀՀ Վարչապետը։
Ֆուտբոլի 1-ին խմբում այնպես են մեկնարկել, որ ասելու չէ, արձանագրելու է. արտառոցների շարքը
Հիշեցնենք` այսօր Եվրոպայի լիգայի 3–րդ փուլի պատասխան խաղն Թբիլիսիի «Սաբուրթալոյի» և Երևանի «Արարատ–Արմենիայի»միջև ավարտվեց 0։2 հաշվով։
Հայկական թիմի հարձակվող Անտոն Կոբլյակոն 10–րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում հյուրերը կրկնապատկեցին հաշիվը` իրացնելով 11–մետրանոց հարված։ Այն հաջողությամբ իրագործեց Պյոտր Ավետիսյանը։